ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Միակ բանն է, որ ստացվում է

Միակ բանն է, որ ստացվում է
21.07.2024 | 12:47

Հիշու՞մ եք՝ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրության մեջ Նիկոլն ասում էր, որ իրեն գժի տեղ կդնի։

Հիմա նայում եմ, թե ինչ է անում Բեռլինում ու Լոնդոնում, ու փաստորեն պարզվում է, որ ինքը միայն դա գիտի անել` իրեն գժի տեղ դնել։ Ու դա մոտը ստացվում է։ Երևի միակ բանն է, որ ստացվում է։

Ախր, չի կարող ադեկվատ անձը իրեն այդպես պահել։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 4061

Մեկնաբանություններ